Պատկերավոր զբոսանք տեղի տեսարժան վայրերում, այցելություն ըմպելասրահ, որտեղ դուք կհամտեսեք սառը բուժիչ հանքային աղբյուրի ջուր: Ոչ ոքի անտարբեր չի թողնի լեռնային քարանձավի հիասքանչ բնապատկերը, որի երկայնքով հոսում է զուլալ և սառնորակ Արփա գետը՝ ձևավորելով հիասքանչ ջրվեժը:
Շրջապատված լինելով լեռներով, որը հարուստ է տարատեսակ բուսական աշխարհով, ստեղծում է բնական ներդաշնակության հեքիաթային մթնոլորտ: Չնայած երկարատև ոտքով զբոսանքին՝ Դուք թարմ կմնաք և ողջ ճանապարհին կգերակշռի գերազանց ինքնազգացողությունը. առաջնաստեղծ բնության էնեգետիկան հրաշքներ է գործում: