ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ՍԵՎԱՆ՝ ԼՈՂ ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ԵՎ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՍԵՎԱՆԱՎԱՆՔ | Էլեգանտ
Ծաղկաձոր, 2310, Տանձաղբյուրի փողոց 11, ՀայաստանView on Map »
Հայերեն

ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ՍԵՎԱՆ՝ ԼՈՂ ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ԵՎ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՍԵՎԱՆԱՎԱՆՔ

Սևանա լիճը Հայաստանի կապուտակ մարգարիտն է, այն Կովկասի ամենամեծ լիճն է և քաղցրահամ ամենամեծ լճերից մեկն աշխարհում: Նրա մակերեսը կազմում է 1400 ք/մ և գտնվում է ծովի մակարդակից 1900 մ բարձրության վրա: 28 մեծ և փոքր գետեր են հոսում Սևանա լիճ, բայց դուրս է գալիս միայն մեկը՝ Հրազդանը: Լիճն ունի հրաբխային ծագում և շրջապատված է լեռնաշղթաներով, որոնց բարձրությունը հասնում է մինչև 3000 մ ծովի բարձրությունից: Գեղեցիկ բնությունը և բյուրեղյա մաքրություն ունեցող ջուրը հիանալի պայմաններ են ստեղծում Ձեր հանգստի համար:

Դեպի Սևանա Լիճ շրջագայությունը ներառում է նաև այցելություն Սևանավանք, որը տեղակայված է լճի հյուսիս-արևմտյան հատվածում, որտեղից բացվում է հիասքանչ տեսարան դեպի Սևանա լիճը: Եղեկեցին կառուցվել է 874 թվականին, Աշոտ Բագրատունու դստեր՝ Մարիամ թագուհու ազդեցությամբ: Կապույտ երկնքի և լճի լազուրի համայնապատկերին Սբ. Առաքելոց և Սբ. Աստվածածին եկեղեցիները աննկարագրելի տպավորություն են թողնում զբոսաշրջիկի վրա: Վանք այցելելու համար անհրաժեշտ է - կրոնական վայր այցելության համար համապատասխան հագուստ, փակ ուսեր, փակ ծնկներ (և տղամարդկանց, և կանանց համար): Կիսաանդրավարտիքներ, կարճաթև բլուզներ և հողաթափեր չեն թույլատրվում: Պետք է կրել շատ հարմար կոշիկներ:

Փաստաթուղթը բացում է մի նոր էջում