Շրջագայություն ԴԵՊԻ վանական ՀԱՅԱՍՏԱՆ. Գառնի Գեղարդ | Էլեգանտ
Ծաղկաձոր, 2310, Տանձաղբյուրի փողոց 11, ՀայաստանView on Map »
Հայերեն

Շրջագայություն ԴԵՊԻ վանական ՀԱՅԱՍՏԱՆ. Գառնի Գեղարդ

Դեպի Գեղարդ տանող ճանապարհի ոլորաններից մեկում, անմիջապես ճանապարհին կանգնած է Չարենցի Կամարը, որտեղից հիանալի տեսարան է բացվում դեպի հեռվում թևածող Արարատ լեռան ստորոտին գտնվող Արարատյան (Մասիս) դաշտավայրը: Կամարի աղեղին Չարենցի խոսքերն են. "Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա": Այցելություն 13-րդ դարում կառուցված Գեղարդի Վանք, որը բառացիորեն նշանակում է "Տեգի վանք": Այն ներառված է ՅՈՒՆԵՍԿՈՅԻ Համաշխարհային Ժառանգության ցուցակում:

Այստեղ է պահվել հայտնի գեղարդը, որով հռոմեացի զինվորը ծակել է Քրիստոսի կողը և վանական համալիրի անվանումը գալիս է այստեղից: Այժմ այդ նիզակը ցուցադրված է Սբ. Էջմիածնի գանձարանում:
Գեղարդ այցելող անցանծ մեծամասնությունը այցելության համար ընտրում են նաև մոտակայքում գտնվող Գառնի տաճարը (իր կառոևւցվածքով նման է Պանթոենի), որը գտնվում է Ազատ գետի աջ ափին:

Փաստաթուղթը բացում է մի նոր էջում