Մեր մասին

Էլեգանտ հյուրանոցը տեղակայված է գեղատեսիլ Ծաղկաձորում՝ 1792 մ բարձրություն ունեցող Թեղենիս սարի ստորոտին: Էլեգանտ հյուրանոցը շահագործման է հանձնվել 2014 թ: Հյուրերի հանգիստն առավելագույնս հարմարավետ դարձնելու համար հյուրանոցը կառուցվել է անհատական նախագծով: Մենք ջանացել ենք ներկայացնել ծառայությունների այն ողջ համալիրը, որը կարող է լինել կուրորտային հանգստավայրում: Հանգիստը մեր հյուրանոցում առօրյա հոգսերից կտրվելու և բնության մի մասնիկը զգալու լավագույն տարբերակն է, քանզի հյուրանոցը տեղակայված է բնության գողտրիկ մի անկյունում, որտեղից հիանալի տեսարան է բացվում դեպի հանդիպակաց սարերը, իսկ նրանց միջով հոսում է գետակը, որի ջուրն այնքան մաքուր է, որ կարելի է նշմարել գետում լողացող ձկներին:

 

 

Էլեգանտ հյուրանոցը գտնվում է Ծաղկաձորի հեքիաթային բնության գողտրիկ անկյունում: Հյուրանոցը գտնվում է կուրորտի լավագույն հատվածում: Մեր հյուրանոցն իդեալական կերպով հարմարեցված է ինչպես ընտանեկան հանգստի, այնպես էլ ընկերների հետ հանգստանալու համար. հյուրանոցի տարածքում տեղակայված են 7 առանձին քոթեջներ, իսկ ինքնին հյուրանոցում առկա են 44 տարբեր կատեգորիաների համարներ (Ստանդարտ, Երկտեղանոց, Կլասիկ, Դելյուքս և Լյուքս)։

 

 
 
Հյուրանոցի տարածքով հոսում է լեռնային ջրվեժահոս գետակը, որի զուլալ ջրերում անզեն աչքով նշմարվում է կարմրախայտի և հայկական իշխանի խայտանքը: Ցանկության դեպքում կարող եք զբաղվել նաև ձկնորսությամբ. կարթերը տրամադրվում են հյուրանոցի կողմից, իսկ Ձեր որսից համեղ խորտիկներ կպատրաստի մեր Շեֆ խոհարարը, կամ էլ այն կարող եք Դուք ինքներդ պատրաստել մանղալի վրա:

 

 

Հյուրանոցում առկա է մեծ լողավազան՝ ջրվեժով, մարզասրահ, թուրքական և ֆիննական շոգեբաղնիքներ, բիլիարդ սրահ, կալյան բար և ռեստորան. ուստի, եթե Ձեր հանգստի ընթացքում լինեն անձրևոտ կամ ցուրտ օրեր, Դուք չեք ձանձրանա: Անմիջապես հյուրանոցում դուք կարող եք պատվիրել նաև էքսկուրսիաներ դեպի Հայաստանի գեղատեսիլ վայրեր, այդ թվում նաև՝ Սևանա լիճ:

 

 

Սնունդը մեր հյուրանոցում ուղղակի հիանալի է, եթե ոչ՝ իդեալական. այդպես համարում ենք ոչ միայն մենք, այլ նաև մեր հյուրերը (տե՛ս մեկնաբանությունները):

 

 

Եթե Դուք այցելել եք լեռնադահուկային հանգստի նպատակով, ապա Ձեզ կհետաքրքրի մեր հյուրանոցի հեռավորությունը լեռնադահուկային բազայից. այդ հեռավորությունը 628 մետր է: Բազան գտնվում է 1966 մետր բարձրության վրա: Մենք տրամադրում ենք անվճար տեղափոխում դեպի ճոպանուղի՝ դեպի լեռնադահուկային բազա, ինչպես նաև մեզ մոտից կարող եք վարձել անհրաժեշտ մարզագույք և մարզահագուստ (Դահուկներ, Սնոուբորդեր, Սահնակներ, Ձնագնաց)։

 

 

Հյուրանոցում մենք մեծ ուշադրություն ենք դարձնում անձնակազմի ընտրությանը, ուստի՝ Ձեր հանգստի ժամանակ Դուք մեզ կարող եք դիմել ցանկացծ հարցով և խնդրով, իսկ մենք սիրով կպատասխանենք Ձեր բոլոր հարցերին և կփորձենք լուծել Ձեր բոլոր խնդիրները:

 

Եթե Դուք որպես հանգստավայր ընտրել եք Ծաղկաձորը, ապա հանգրվանելով մեր հյուրանոցում, Դուք կարող եք գնահաել մեր բոլոր առավելությունները, քանի որ հարկ է նշել, որ լեռնադահուկային հանգստավայր Ծաղկաձորը ... 

×

Մուտք

×

Գրանցվել