Լեռնադահուկային հանգստավայր Ծաղկաձոր

 

Ծաղկաձորը Հայաստանի լեռնադահուկային կուրորտներից է, որը տեղակայված է Թեղենիս լեռան գեղատեսիլ լանջերին՝ 1840 մ բարձրության վրա, ինչը 10 մետրով ցածր է ամենաբարձրը համարվող ֆրանսիական լեռնադահուկային Կուրշավել հանգստավայրից: Հանգստավայրը 50 կմ հեռավորության վրա է գտնվում Զվարթնոց միջազգային օդանավակայանից: Շրջակայքում գերիշխող բարձունքները - 2800 մ:

 

Դեռևս խորհրդային ժամանակներից Ծաղկաձորը եղել է Հայաստանի ամենահայտնի լեռնադահուկային հանգստավայրերից մեկը: Դա առաջին հերթին՝ կլիմայի և դիրքի պատճառով: Երկրորդ հերթին՝ կովկասյան ավանդական հյուրընկալությունը, բազմապատկվելով հայկական հայտնի աշխատասիրությամբ և հայ ժողովրդի սիրալիրությամբ, երաշխավորված հարմարավետություն և ընկերական միջավայր է ստեղծում, իսկ դա նշանակում է նաև՝ հիանալի տրամադրություն:

 

ԿԼԻՄԱՆ

 

Ձմեռը մեզ մոտ մեղմ է, արևային օրերի  տարեկան միջին քանակը 270 օր է: Դրանով հանդերձ ձյան տեղումները բավականին շատ են, ինչն ապահովում է ամուր ձնե ծածկույթ մինչև 1.40 մ.: Դահուկային սեզոնն այստեղ սկսվում է նոյեմբերի կեսերից և տևում՝ մինչև ապրիլի կեսերը: Ձմեռային շրջանի միջին ջերմաստիճանը՝ −6 °C.

 

ԼԵՌՆԱԴԱՀՈՒԿԱՅԻՆ ՍՊՈՐՏ

 

Ծաղկաձորում տուրիզմի ամենահայտնի տեսակը լեռնադահուկային տուրիզմն է: Մեզ մոտ մարզումներ են անցկացնում ամենատարբեր երկրների հավաքականների մարզիկներ: Մարզուղիների մակարդակը նախատեսված է դահուկավազքի՝ հիմնականում միջին մակարդակի համար, բայց կան նաև մարզուղիներ ինչպես արհեստավարժ, այնպես էլ՝ սկսնակ դահուկորդների համար: Դահուկավազքի ամենաբարձր կետը գտնվում է 2819 մետր բարձրության վրա, որտեղից սքանչելի տեսարան է բացվում դեպի Սևանա լիճը և Արարատ լեռը:

 

 

Լեռնադահուկային մարզուղիների սկիզբը գտնվում է 1966 մ բարձրության վրա: Այստեղից սկիզբ են առնում երկու ճոպանուղիներ. №1 և №5. բարձրությունը՝ մինչև 2230 մ:

 

 

Առաջին ճոպանուղու բարձրությունը 1137 մետր է: Գործնականում բարձրանալու ողջ ընթացքն անցնում է անտառի վրայով: Մոտավոր ժամանակը՝ 7-8 րոպե: Վայրէջքի երկարությունը շուրջ 2 կմ է, բարձունքների անկումը՝ 264 մ: 270 աստիճան շեղում ունեցող կտրուկ շրջադարձերը նախատեսված են փորձառու սպորտսմենների համար, լավ կլինի, որ սկսնակներն այստեղ ռիսկի չդիմեն, քանի որ հնարավոր է մարզուղուց դուրս թռչեն և մարզուղու եզրերին հանդիպեն քարերի կտորների:

 

 

Երկրորդ երթուղին - երկու ճոպանուղիներ են (№2 և №4) 1388 և 926 մ երկարությամբ: Մոտավոր ժամանակը՝ 12-14 րոպե: №2 ճոպանուղին բարձրացնում է 2476 մ բարձրություն ունեցող բարձունքը, իսկ №4-ը՝ 2354 մ.: Այս մարզուղիները նախատեսված են ոչ մեծ փորձ ունեցող մարզիկների համար: Մարզուղիների երկարությունը հարթ (300մ) և լայն անմշակ տարածքով 3 կմ է, որը եղանակային պայմանների և մարզուղու առանձնահատկությունների շնորհիվ գործնականում գրեթե ողջ սեզոնին փափուկ է մնում: Չնայած նրան, որ մարզուղիները հարաբերականորեն հավասար են և հանգիստ, այդուհանդերձ այստեղ որոշ հետաքրքիր հատվածներում կան նաև փորձառու դահուկորդների համար:

 

Երրորդ երթուղին - ամենաերկար և արագ ճոպանուղին է - 1624 մ, դահուկավազքի ամենավերին կետը 2819 մ է, տևողությունը՝ 11 րոպե: Այստեղից սկսվում է առավել հետաքրքիր "սև" մարզուղիների համալիրը: Եթե բարձրանաք ձախ կողմով և դուրս գաք հարևան սարի գագաթին, ապա կարող եք անցնել ևս երկու մարզուղով. վայրէջք սպորտային գոգով և վայրէջք ավելի կտրուկ բլուրով: Վայրէջքի երկարությունը մինչև առաջին ճոպանուղու սկիզբը կկազմի 7 կմ-ից ավել: 267 մ երկարություն ունեցող մարզակայանը տեղակայված է 2263-2530 մ բարձրության վրա: Այստեղ Դուք կարող եք ոչ միայն ինքներդ դահուկներ կամ սնոուբորդ վարել, այլ նաև սովորեցնել Ձեր երեխաներին: Բոլոր կայաններում աշխատում են ոչ թե պարզապես փորձառու մարզիչներ, այլ՝ այս սարերին սիրահարված տղաներ, ովքեր իրեն գործի վարպետներն են և ունեն սպրոտի վարպետի կոչումից ոչ պակաս որակավորում, ովքեր պատրաստ են աշխատել ոչ միայն նորեկների և երեխաների, այլ նաև արհեստավարժ դահուկորդների հետ: Բացի դահուկներից և սնոուբորդից կարելի է սահել նաև սահնակներով, ձնագնացներով և ամենագնացներով: Սարքավորումները և մարզահագուստը կարելի է վարձել մեզ մոտ կամ ճոպանուղու առաջին կայանում: Վարձով տրվող դահուկների և մնացած սարքավորումների որակը շատ բարձր է: Տեղեկատվական, փրկարարական և բժշկական կենտրոնները գտնվում են առաջին կայանում: Սարի ողջ երկարությամբ գործում է անվճար գերարագ WiFi ինտերնետ:

 

Ճոպանուղիների աշխատաժամեր՝ 9:00-18:00.

 

Լեռնադահուկային հանգստավայրի այլեցության գնացուցակ (ՀՀ ԴՐԱՄ)

 

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ԱՐԺԵՔ

Մուտքի տոմս

Մեկանգամյա վայրէջք (Սկիփաս) 2 000

Ամբողջ օր 12 000

Դահուկներրի վարձույթ

5 000

Սնոուբորդ

7 000

Համազգեստ (դահուկավազքի հատուկ մարզահագուստ)

5 000

Ակնոցներ

2 000

Սաղավարտ

2 000

Ձեռնոցներ

2 000

Ամենագնաց

25000 1 ժամը

Ձնագնաց

30 000 1 ժամը

Մարզիչի ծառայություններ

Անհատական պարապմունք 1 ժամը

10 000

Դահուկների պահեստ

Օրը 2000

Դահուկների վերանորոգում սկսած 10 000-ից

Սկսած 10 000-ից

          Սնունդ լեռնադահուկային վայրէջքներին

Թեյ, սուրճ

200

Սուպ, Սոլյանկա

1 200 -1 500

Խորոված

3 000

Երկրորդ ուտեստ

2000-3000

Գլիտվեյն 0.2

1 400

Գարեջուր 0,5

500-800

×

Մուտք

×

Գրանցվել